ՔԿ․ Պավլիկ Մանուկյանի դեմ քրգործ կա՝ Փաշինյանի հասցեին հայտարարության պատճառով10 փետրվարի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի կազմում 2016-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ մտած Պավլիկ Մանուկյանի դեմ՝ վաչապետ Նիկոլ Փաշինյանի հացեին արված հայտարարության պատճառով, փոխանցում է «Ազատության» ռադիոկայանը։ Գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։ Պավլիկ Մանուկյանը փետրվարի 8-ին Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, որի ընթացքում հայտարարել է, թե Բադասյանն ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։ Հունվարի 28-ին Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտարարության համար կձերբակալեն։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |