ՀՀ-ում Covid-19-ի 196 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 196 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,496-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3130 դեպք կա, այլ պատճառով՝ 786։

Ապաքինվել է ևս 236 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,405 է։ Փաստացի բուժվողների թիվը 4175 է։

Փետրվարի 9-ին 2574 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 671,038 թեստավորում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---