Բաբայան․ Անկախ ռեֆորմներից՝ պահելու ենք Արցախի բանակը

Բաբայան․ Անկախ ռեֆորմներից՝ պահելու ենք Արցախի բանակը

PanARMENIAN.Net - Անկախ ռեֆորմներից՝ Արցախը պահելու ու պահպանելու է բանակը, հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է Հանրային ռադիոն։

«Եթե մենք պահպանում ենք սուբյեկտայնությունը՝ անկախ նրանից՝ ճանաչված ենք, թե ոչ, մենք լինելու ենք գործոն։ Հիմա և տեսանելի ապագայում մենք կլինենք դե ֆակտո ինքնակառավարվող անկախ երկիր»,-ասել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանությանը վերաբերող հարցերում պետք է սառնասրտություն պահպանել՝ հեռու էմոցիաներից։ Բաբայանը նշել է, որ ամենակարևորն այն է, որ բանակը լինի մարտունակ։

44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում են խոսակցությունները Արցախի պաշտպանության բանակը ցրելու մասին։ Ավելի վաղ պաշտոնական Արցախից այդ խոսակցություները հերքվել էին, հայտարրավել էր, որ ԱՀ-ն գնալու է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով, հնարավոր է, որ կրճատվեն զինծառայողների ծառայության ժամկետները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---