Մարությանը՝ վթարային շենքերի մասին․ Պիտի սեփականատերն ամրացնի, քաղաքը չունի լիազորություն![]() 10 փետրվարի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Վթարային շենքերի խնդիրն առաջին հերթին օրենքով հենց շենքում բնակվող սեփականատերերի խնդիրն է, դա իրենց սեփականությունն է մուտքով կտուրով, ելքերով, Երևանի ավագանու նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երբ այդ բնակարանը վաճառվում է, ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ պետությունը ոչինչ չեն ստանում այդ գումարից, օրենքն է այդպես: Սեփականատերը պետք է զբաղվի շենքի ամրացումներով։ Շենքից դուրս՝ մենք, բայց շենքի ներսում ամեն ինչն իրենց լիազորության ներքո է»,- ասել է նա: Մարությանը նշել է, որ եթե ինչ-որ գերատեսչություն պետք է զբաղվի այդ հարցով, ապա դա կառավարությունն է: «Սա էլ ֆիքսենք, էդ երկուսը, եթե չեն կարողանում կամ չեն ուզում անեն, նոր մենք պետք է ինչ-որ բան անենք կամ չանենք։ Օրենքով պետք է չանենք, բայց մարդասիրական, կամ չգիտեմ դրա անունը ինչ դնեմ, քայլով կարող ենք անել: Մենք դրա ո՛չ լիազորությունը, ո՛չ պարտականությունը ունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ կուզեր, որ օգնեին, բայց իրենց վրա չկա այդ պարտականությունն ու լիազորությունը։ Քաղաքաշինության կոմիտեի տվյալով Երևանում 2019-ի դրությամբ 120 վթարային շենք է եղել։ Շենքերի անվտանգության, վթարային շենքերում բնակիչների ապրելու հարցն ակտիվացել է 2021-ի փետրվարին գրանցված երկրաշարժից հետո․ ՀՀ-ում զգացվել էին 6-7 բալանոց ցնցումներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |