Պատգամավորը նախարարին մեղադրել է «ակադեմիական ռասիզմի» մեջ․ ԵՊՀ հատուկ կարգավիճակն էին քննարկում![]() 10 փետրվարի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ և ֆինանսավորման հատուկ կարգ տալուն, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին մեղադրել է «ակադեմիական ռասիզմի» մեջ։ Ըստ Գորգիսյանի` դա անթույլատրելի է, բոլոր պետական բուհերի համար նույն պայմանները պետք է գործեն։ «Երբ գրված է, թե ԵՊՀ-ն կրթության, գիտության բացառիկ հաստատություն է, այդ բոլոր մտքերը մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի»,-ասել է նա։ Նախարարն իր հերթին պատգամավորին զսպվածության, կոռեկտության կոչ է արել. «Ես ԵՊՀ ներկայացուցիչը չեմ այստեղ: Ոչ թե ես ԵՊՀ-ի փիարով եմ զբաղվում, այլ դուք ռասիզմի փիարով եք զբաղված»: Դումանյանը հիշեցրել է, որ ԵՊՀ-ն արդեն 100 տարեկան է և հատուկ կարգավիճակ պետք է ունենա, քանի որ բուհական համակարգի լոկոմոտիվն է` «և մայրն է, և հայրը։ Որպես օրինակ նա բերել է Մոսկվայի պետական համալսարանը, որը ևս հատուկ կարգավիճակ ունի։ ԱԺ–ում քննարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 հարակից այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով, 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից։ Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը բուհերի կառավարման խորհուրդներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |