Արցախից տարհանվածներից խոշոր գումար են հափշտակել![]() 10 փետրվարի 2021 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզել է, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, պատերազմի հետևանքով >տարհանված և Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 մլն դրամ։ Նրանք ներկայացել են որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական։ Գումարը հափշտակվել է փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով։ Երրորդից պահանջել են 4 մլն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |