Երեւանում տեղի կունենա պատմական հուշարձանների պահպանմանը նվիրված փաստագրական ֆիլմերի փառատոն 4 մարտի 2009 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում «ՍԾՏՀ երկրների պատմամշակութային հուշարձանների պահպանում եւ վերականգնում թեմայով կլոր սեղանի շրջանակներում: Մեկնարկել է փաստագրական ֆիլմերի երկօրյա փառատոնը: Փառատոնի առաջին օրը ներկայացվեցին «Ջուղա» եւ «Մոմիկ» փաստագրական ֆիլմերը: Վերջինը պատմում է միջնադարյան ճարտարապետ Մոմիկի մասին, որը հյատնի է Նորավանքի վանական համալիրի ստեղծմամբ: Բուլղարիան փաստագրական ֆիլմ ներկայացրեց ուսանողական գործնական սեմինարի մասին` «Մեկ օր բուլղարական ազգային արգելանոցում: Դելտայի հռոմեական բաղնիքներում» անվանումով: Ներկայացվել են նաեւ «Վրաստանի մշակութային ժառանգության պահպանում» եւ «Ակրոպոլիսի վերականգնման նախագիծ» (Հունաստան) կարճամետրաժ փաստագրական ֆիլմերը: Մարտի 5-ին փառատոնի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում կներկայացվեն հետեւյալ փաստագրական կինոնկարները` «Համաշխարհային օվկիանոսի թանգարան» (Ռուսաստան), «Կրասնոյարսկի երկրաբանական թանգարանը» (Ռուսաստան), «Դանուբի հնեաբանական տեղանքը. LEPENSKI VIR» (Սերբիա), «Թուրքիայի մշակութային ու բնական ժառանգությունը» (Թուրքիա): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |