Մահացել է ջազի լեգենդ Չիկ Կորեան12 փետրվարի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 79 տարեկանուն մահացել է ջազի լեգենդ՝ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեան։ Նա ծանր հիվանդ էր։ Մահից մի քանի օր առաջ նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին և երկրպագուներին, որ օգնել են «բոցավառվելու երաժշտության կրակին», տեղեկացնում է ռուսական «Հինգերորդ ալիքը»։ Կորեան 67 անգամ ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի, արժանացել 23-ին։ Կորեան իր ստեղծագործական ուղին սկսել է 1960-ականների սկզբին, լատինամերիկյան երգեր կատարող տարբեր խմբերում, սակայն իսկական հաջողությունը եկել է 10 տարի անց, երբ նա հիմնել է իր ջազ-ռոքային համույթը։ Կորեան լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին հիմնականում Return to Forever համույթի (1972-1977 թվականներ) շնորհիվ, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ՝ Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը և Լենի Ուայթը, սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը և Գայլ Մորանը: Photo: Robyn Beck/AFP via Getty Images Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |