Ավինյան․ Կոնդի վերակառուցման մեր ծրագիրը պետք է նոր շունչ և կոնցեպտ բերի ասպարեզ![]() 12 փետրվարի 2021 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծը պետք է նոր շունչ ու կոնցեպտ բերի ասպարեզ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա գրասենյակից հայտնում են, որ Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 11-ին կայացել է Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: «Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մաս է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը», - նշել է Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները, և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները: Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր: Կոնդը Հին Երևանի թաղամասերից է, այժմ գտնվում է քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Թաղամասում պահպանվում են նախորդ դարերից մնացած շինություններ, որոնց պատմահնագիտական արժեքը, սակայն ուսումնասիրված չէ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |