Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՌՀ-ին12 փետրվարի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` պահանջելով անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը, որով հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Ըստ Դատական տեղեկատվական համակարգի` Գործը վարույթ է ընդունվել։ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության մասին» որոշման համաձայն| լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5 ՝ խոստացված 6-ի փոխարեն: Հայցով ընկերությունը պահանջում է նաև անվավեր ճանաչել «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» որոշումը։ Ավելի վաղ Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարել էր, որ ՀՌՀ կողմից բաշխված հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մասին որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական, նաև նշել, որ օրինական բոլոր միջոցներով պայքարելու են վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարելի է դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, Ucom-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |