Սլավոնականը պահանջում է անհապաղ ընդդիմադիրների ներգրավմամբ կառավարություն ձևավորել12 փետրվարի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Այդ մասին ասվում է Գիտխորհրդի տարածած հայտարարության մեջ։ Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։ Հակառակ պարագայում` համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա: Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը նաև իր անվերապահ աջակցությունն է հայտնել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանին ուղղված նրա բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ավելի վաղ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժեր լծել է իրեն պաշտոնանկ անելու համար, իսկ երբ դա արդյունք չի տվել, ԱԱԾ-ի միջոցով է ռեկտորի հրաժարականի պահանջ փոխանցել իրեն: «Հպարտ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը: Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից: Երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին: Հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին»,-ասվում է հայտարարության մեջ։ Փետրվարի 10-ին «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Սլավոնական ռեկտորի հասցեին հնչող մեղադրանքների պատճառի մասին ԱԺ-ում հարց է հղել վարչապետին, սակայն պատասխանել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։Նա ասել է. «Այնտեղ մեր մասով էլ կա պնդում: Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍՆ-ում ստվերային ուժեր կան, այդ ամեն ինչը կատարում են ու ես տեղյակ չեմ: Ես միանշանակ հերքում եմ նաև կառավարության մասնակցությունը․․․ Ռեկտորի հետ նույնիսկ հեռախոսազրույց, ընդհանրապես որևէ բան չի եղել: Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, թե ինչ նկատի ունի: Ընդամենը կարող եմ ասել՝ պարո՛ն Դարբինյան, խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա, մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր, եթե կա, թող ասի որտեղ է»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |