Շիրակում տնակների բնակիչներին վառելափայտ կտան

Շիրակում տնակների բնակիչներին վառելափայտ կտան

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի ոչ հիմնական շինություններում ապրող նպաստառու ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Գյումրի կատարած այցիս ընթացքում արձանագրված ամենահրատապ և սուր խնդիրը ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների համար ջեռուցման ապահովումն է: Գործընթացն առաջիկա օրերին կսկսի Շիրակի մարզպետարանը։

Ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք օգնում են՝ խնդիրները վերհանելու և դրանց հասցեական լուծումներ տալու հարցում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ աջակցում են դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---