Ոստիկանություն․ Հոլոքոսթի հուշարձանը պղծելու դեպքով նյութեր են պատրաստվում12 փետրվարի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել-չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, հայտնել են կառույցից: «Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին դատապարտել է հուշարձանի պղծումը։ «Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը՝ հույս հայտնելով, որ իրավապահները արագ և համարժեք արձագանք կտան: Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է, ավելի վաղ Սիրահարների այգում վանդալիզմի էր ենթարկվել Գևորգ Էմինի արձանը։ «Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |