Շվեդիայի խորհրդարանականները կոչ են արել Բաքվին վերադարձնել հայ գերիներին12 փետրվարի 2021 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի «Շվեդիա-Հայաստան» բարեկամական խմբի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, տեղեկացնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։ Նրանք կոչ են արել Ադրբեջանին արագացնել զոհվածների մարմինների, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների փոխանակման գործընթացը, անհապաղ կասեցնել նրանց դեմ հարուցված քրեական գործերն ու ապահովել նրանց փոխանցումը Հայաստանին։ Պատգամավորները նաև հորդորել են Եվրամիության ինստիտուտներին մշտապես բարձրացնել այդ հումանիտար հարցը՝ Ադրբեջանի հետ ընթացիկ և ապագա հարաբերությունների համատեքստում։ Նրանք նշել են նաև, որ գերիների վերադարձը Ադրբեջանի և ՀՀ միջև վստահության մթնոլորտի ձևավորման առաջին քայլերից մեկը կդառնա։ Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |