ԱԻՊԾ․ Քաշաթաղից ևս 3 զինծառայողի աճյուն է գտնվել

ԱԻՊԾ․ Քաշաթաղից ևս 3 զինծառայողի աճյուն է գտնվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրան ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 13-ին նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։

2020 թվականի նոյեմբերից 13-ից հետո հայտնաբերվել է 1374 զինծառայողի ու քաղաքացիական անձի աճյուն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---