Ծառուկյան․ ԲՀԿ-ն արտահերթի դեպքում միայնակ կմասնակցի ընտրություններին13 փետրվարի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է մասնակցելու, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է Aravot.am-ը։ «Եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կազմակերպի, անցկացնի, և հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել ա։ Ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության»,-ասել է նա։ Ծառուկյանը բացառել է Փաշինյանի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն ու հերքել նման լուրերը։ Ավելի վաղ Ծառուկյանն ու կուսակիցները մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին։ Վարչապետը քաղուժերի հետ հանդիպմանը խոսել էր արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին, վերջիններս առաջ էին քաշել նրա հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման հետո միայն արտահերթի հարցերը։ 2021-ի փետրվարին իշխող «Իմ քայլը» հայտարարել էր, որ հանրային լայն պահաջ չկա արտահերթ ընտրությունների համար։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |