Ռուս խաղաղապահներն ավարտել են Մարտունու ականազերծումը![]() 13 փետրվարի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Արցախի Մարտունու քաղաքի տարածքների ականազերծման աշխատանքները։ Բնակավայրերի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը ականազերծման և պայթեցման աշխատանքների ժամանակ և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպերը ցանկացած եղանակային պայմաններում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը տարհանվում է և ոչնչացվում հատուկ առանձնացված տարածքում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում։ 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1358․3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 բնակելի շենք, այդ թվում 29 սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել և նասազերծվել է մոտ 24,300 պայթուցիկ առարկա: Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |