ՀՀ կառավարությունը փորձել է չեզոքացնել կոմունալ ծառայությունների հարկերի բարձրացման բացասական ազդեցությունը

PanARMENIAN.Net - Ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ գազի գների վերջին բարձրացումը նշանակում է եւս 2 հազ. դրամ միջին հայկական ընտանիքի ծախսերում: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ բյուջե ներդնելով թոշակների աճի 14%` կառավարությունը հետապնդում էր քաղաքացիների դրամապանակի վրա կոմունալ ծառայությունների հարկերի բարձրացման բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակը: «Բացի այդ, հարկերը բարձրացվելու են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսը զգալիորեն կկրճատվի, ինչը նույնպես հարկերի բարձրացումը որոշակիորեն չեզոքացնելու նպատակ էր հետապնդում»,- ամփոփել է վարչապետը:



ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 27-ին կայացած նիստը որոշել է բարձրացնել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---