Զինված ադրբեջանցիները ոչխարի հոտը հայ հովվին են վերադարձրել բանակցություններից հետո միայն

Զինված ադրբեջանցիները ոչխարի հոտը հայ հովվին են վերադարձրել բանակցություններից հետո միայն

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Խնձորեսկում 185 գլուխ մանր եղջերավոր անասուն արածելով մոտեցել են թշնամու սահմանին, ադրբեջանցի զինված սահմանապահները հովվի մոտ են թողել միայն 12 գլուխ ոչխար ու հեռացել։

«Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ համայնքապետ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը։ Բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար»,- հայտնել են Խնձորեսկի համայնքապետարանից։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում։ Սյունիքից ու Գեղարքունիքից որոշ հատվածներ զիջվել են ադրբեջանցիներին՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի ու GPS տեղորոշման։ Մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ Ադրբեջանին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---