Թանկյանի և 2018-ի հեղափոխության մասին ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին

Թանկյանի և 2018-ի հեղափոխության մասին ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին էկրաններ կբարձրանա System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմը։

Թանկյանի մասին փաստագրական ֆիլմում բացառիկ կադրեր կան նրա հետ հարցազրույցից, ինչպես նաև երգչի նկարահանած կադրերը։

Ֆիլմում նաև հարցազրույցներ կան System of a Down-ից նրա գործընկերներ, պրոդյուսեր Ռիք Ռուբինի և Rage Against the Machine-ի կիթառահար Թոմ Մորելլոյի հետ։ Ֆիլմը պատմում է նաև Թանկյանի քաղաքացիական գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչման համար նրա պայքարի մասին։

Փաստագրական ֆիլմի պրեմիերայից առաջ Oscilloscope-ը թողարկել է տեսահոլովակ, որտեղ Թանկյանը պատմում է Լոս Անջելեսի Little Armenia թաղամասի մասին, ուր նրա ընտանիքը տեղափոխվել է 1975-ին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---