ԱՀԿ-ն հայտարարել է Covid-19-ի նոր շտամերով կրկնավարակների մասին, չնայած հակամարմիններին

ԱՀԿ-ն հայտարարել է Covid-19-ի նոր շտամերով կրկնավարակների մասին, չնայած հակամարմիններին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2-ի նոր շտամերով կրկնակի վարակումների մասին, չնայած վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությանը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

«Մենք հիմա տվայլներ ենք ստանում վիրուսի շտամով կրկնակի վարակումների մասին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից նախնական հաղորդագրություններ եղան, որոնք ենթադրում են, որ հիվանդացած մարդիկ կարող են կրկին վարակվել»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հիմա հետազտություններ են ընթանում, թե որքան է տևում իմունիտետն արդեն հիվանադացած մարդականց մոտ։ Սվամինաթանը պատմել է, որ պատվաստվածների շրջանում ճնշող մեծամասնությունը թեթև է տանում վարակը։

Ըստ Սվամինաթանի՝ նախնական տվյալներ կան, որ պատվաստումը նվազեցնում է վիրուսի վիրուլենտությունը (միկրոօրգանիզմի պաթոգենությունը) և կա հավանականություն, որ Covid-19-ի փոխանցումը պատվաստումից հետո նվազում է։

Ըստ ԱՀԿ-ի՝ պանդեմիայի ընթացքում աշխարհում ավելի քան 107.4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 2․36 մլն մարդ մահացել է։ Այժմ սկսել են վիրուսի նոր շատմեր տարածվել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---