Արցախի նախագահը, ՀՀ ԱԱԾ պետը և Մուրադովն Ադրբեջանի ներկայացուցչի հետ քննարկել են գերիների վերադարձը![]() 13 փետրվարի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: «Քննարկվել են գերիների վերադարձին, անհետ կորածների որոնմանն առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Պատերազմից հետո ադրբեջանական կողմում դեռ գերիներ կան, կան նաև անհետ կորածներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |