Փետրվարի 15-ից Երևանում 38 համարի երթուղին նոր շարժակազմով կաշխատի![]() 15 փետրվարի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ից նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Սկսած առավոտյան ժամը 07:30-ից՝ թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև Երևանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ։ Մի քանի նկատառում՝ ուղևորներին. Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- ասվում է գրառման մեջ: Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ 12 մետրանոց 100 ավտոբուս ձեռք բերելու մրցույթը կրկին բացվել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |