Հայ 15 ուխտավոր Դադիվանք է այցելել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ![]() 15 փետրվարի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր են այցելել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այցելությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, մասնակցել է 15 ուխտավոր։ «Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Անվտանգությունն ապահովելու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանական համալիրի անմիջական հարևանությամբ: Դադիվանք վանական համալիրն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան եկեղեցականներ, որոնք շարունակում են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |