Վարդան Պետրոսյանի ռեպը՝ նվիրված զինվորներին

Վարդան Պետրոսյանի ռեպը՝ նվիրված զինվորներին

PanARMENIAN.Net - Դերասան Վարդան Պետրոսյանը երգ է նվիրել զինվորներին՝ օգտագործելով Վահան Տերյանի և Կոստան Զարյանի բանաստեղծությունները։

«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի «Ռեքվիեմի» երաժշտության վրա»,-գրել է Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Տեսահոլովակում օգտագործվել են 44-օրյա պատերազմից դրվագներ՝ ինչպես ռազմական գործողություններից, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծություններից։

Պետրոսյանը նշել է, որ հոլովակի ռեժիսորները Էդվարդ Համբարձումյանն ու Սամվել Հովհաննիսյանն են։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---