ՀՀ-ում Covid-19-ից ևս 90 մարդ է ապաքինվել. 7 մահ կա![]() 15 փետրվարի 2021 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,255-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 88-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3147 դեպք կա, այլ պատճառով՝ 792։ Ապաքինվել է ևս 90 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,105 է։ Փաստացի բուժվողների թիվը 4211 է։ Փետրվարի 14-ին 2802 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 684,640 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |