ՄԻՊ․ Ադրբեջանցիները Սյունիքում կրակում են փոքր ու խոշոր տրամաչափի զենքերից (Վիդեո)![]() 15 փետրվարի 2021 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացույց է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տեղադրելով փետրվարի 13-ին արված տեսանյութ։ ՄԻՊ-ի խոսքով՝ դրանում օրվա տարբեր ժամերի՝ Կապանի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում հնչած կրակոցներն են արձանագրված։ Նա նշել է, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է: «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,-գրել է Թաթոյանը։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում։ Սյունիքից ու Գեղարքունիքից որոշ հատվածներ զիջվել են ադրբեջանցիներին՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի ու GPS տեղորոշման։ Մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ Ադրբեջանին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |