Ֆուկուսիմա ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ռադիոակտիվ ջուր է արտահոսել![]() 15 փետրվարի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում երկրաշարժի պատճառով ռադիոակտիվ ջուր է արտահոսել, տեղեկացրել է ճապոնական «Իոմիուրի» թերթը։ Փետրվարի 13-ին 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում։ Էպիկենտրոնը եղել է ափից 60 կմ հեռավորության վրա։ Արտահոսքը տեղի է ունեցել օգտագործված միջուկային վառելիքի պահման ավազանից։ Պատահարը չի ազդել միջուկային վառելիքի սառեցման վրա, գրում է ՌԲԿ-ն։ Միջուկային կանոնակարգման հանձնաժողովը երկրաշարժի ֆոնին որոշել է շահագործումից հանել Ֆուկուսիմա-2-ի էներգաբլոկերի մի մասը, որտեղից արտահոսել է ջուրը։ Ֆուկուսիմա-1-ում ևս ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել, սակայն այն չի անցել պատնեշից այն կողմ։ 2011-ին Ֆուկուսիմա ԱԷԿ-ում երկրաշարժի հետևանքով վթար էր եղել։ Այն ժամանակ ռադիացիայի հետևանքով մոտ 150,000 մարդ տարհանվեց։ Ատոմակայանն աստիճանաբար դուրս է բերվում շահագործումից։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |