Հայաստանցին մերկ լուսանկարներ է պահանջել անհետ կորածի անչափահաս հարազատից՝ սպառնալով սպանել բարեկամին15 փետրվարի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook-ում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, անհետ կորածների մասին տեղեկությունների դիմաց նրանց մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչներից պահանջել է իր էջին մերկ լուսանկարներ և տեսագրություններ ուղարկել։ Տուժածների թվում եղել է նաև 16 տարին չլրացած աղջիկ: Հակառակ դեպքում, նա սպառնացել է սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ: Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրգործի շրջանակում բերման է ենթարկվել «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին՝ նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մոտ մեկ տասնյակ տուժողներ, կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: ԱԱԾ-ն զգուշացնում է, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ է սահմանված 10-12 տարի ժամկետով ազատազրկում: ԱԱԾ-ն նաև հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ նմանների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին: Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |