Սուրենյան․ Նման դեպք չեմ հիշում՝ Սյունիքում ծիրանենին ծաղկել է

Սուրենյան․ Նման դեպք չեմ հիշում՝ Սյունիքում ծիրանենին ծաղկել է

PanARMENIAN.Net - Սյունիքում ծիրանենին ծաղկել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ նման դեպք չի հիշում։

«Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև լուսանկար է հրապարակել՝ գրելով․ Սյունիք, Նռնաձոր, Լուսանկարը՝ Մկրտիչ Բոյաջյանի 15․02․2021

Մինչդեռ, ըստ կանխատեսման, oդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։ Սյունիքում գիշերային ժամերին կցրտի մինչև -3․․․-6։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Երևանում՝ փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց ձյուն: Մայրաքաղաքում փետրվարի լույս 19-ի գիշերը -2 կլինի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---