Գեյթսը $2 մլրդ կհատկացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարին![]() 15 փետրվարի 2021 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է առաջիկա 5 տարում մոտ $2 մլրդ հատկացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Այդ մասին նա ասել է գերմանական Handelsblatt թերթին։ Գեյթսը մտադիր է միջոցները ներդնել ստարտափ ընկերությունների և այլ նախագծերի մեջ։ Ըստ նրա,` կլիմայական աղետը պետք է կանխել տեխնոլոգիական նորարարությունների միջոցով։ «Դա հնարավոր է, բայց շատ բարդ կլինի»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Միաժամանակ Գեյթսը հորդորել է 5 անգամ ավելացնել գլոբալ պետական ներդրումները գիտական հետազոտությունների մեջ՝ առնվազն հասցնելով տարեկան $110 միլիարդի։ Դրանք պետք է ուղղել աշխարհով մեկ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանն ու այլ նորարարություններին։ «Մենք պետք է փոխենք ֆիզիկական տնտեսությունն այնպիսի տեմպերով, որոնք դեռ չեն եղել պատմության մեջ»,-կարծում է Գեյթսը։ Նա կնոջ՝ Մելինդայի հետ գլխավորում է բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքի հիմնական ուղղություններից է նաև պայքարը վնասակար հիվանդությունների դեմ զարգացող երկրներում, կրթական և առողջապահական ծրագրեր ԱՄՆ-ում։ Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |