Արմեն Սարգսյանը վերադարձել է․ Բուժումը շարունակում է Երևանում![]() 15 փետրվարի 2021 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան: Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում, տեղեկացնում է նրա աշխատակազմը։ Նախագահը կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում էր Մեծ Բրիտանիայում բժիշկների հսկողության տակ և աշխատում հեռավար։ Արմեն Սարգսյանը Լոնդոնում էր վարակվել կորոնավիրուսով․ արձակուրդի շրջանակում նա Ամանորը դիմավորել է Բրիտանիայում` ընտանիքի հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատություն է տարել, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական է։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը շարունակում էր հեռավար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |