Իրանցի գործարարները հետաքրքրվում են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններով![]() 15 փետրվարի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Իրանցի գործարարները հետաքրքրվում են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններով՝ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ Այդ մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Հյուրերը հետաքրքվել են Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան: Ավելի վաղ հայտնի դարձավ որ իրանական 40 ընկերություն կմասնակցի Երևանում կայանալիք հայ-իրանական տեխնոլոգիական համաժողովին։ Իրանի կառավարությունը համաժողովում կներկայացնի այդ երկրի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ, Գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի տնօրեն Մեհդի Գալե-Նաոին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |