ԱՀԿ-ն հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել![]() 15 փետրվարի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։ «Մենք խորհուրդ ենք տալիս պատվաստվել անկախ նրանից՝ հիվանդացել եք Covid-19-ով, թե՝ ոչ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Covid-19-ը տարած հիվանդների մեծ մասի մոտ իմունային պատասխան է ձևավորվում, սակայն ոմանց դեպքում այն բավարար հզոր չէ։ «Խոսքը հատկապես այն անձանց մասին է, որոնք շատ թույլ են վարակված եղել և երբեմն նույնսիկ չեն էլ իմացել այդ մասին, քանի որ հիվանդությունն անախտանիշ է անցել։ Ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել»,- ասել է նա։ Սվամինաթանը հավելել է նաև, որ ԱԿՀ-ն դեռևս չունի այն հարցի պատասխանը, թե որքան է իմունիտետի տևողությունն այս վարակի պարագայում։ Այդ հարցը դեռ ուսումնասիրվում է։ Նա հիշեցրել է նաև, որ կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել միայն մեծահասակները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2-ի նոր շտամերով կրկնակի վարակումների մասին, չնայած վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |