Երկրաշարժ՝ Երևանից 17 կմ հարավ. Մայրաքաղաքում 2-3 բալ ուժգնությամբ է զգացվել

Երկրաշարժ՝ Երևանից 17 կմ հարավ. Մայրաքաղաքում 2-3 բալ ուժգնությամբ է զգացվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով 18:21-ին (Գրինվիչի ժամանակով 14:21-ին) Երևանից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։

ԱԻՆ-ը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում, կրկին պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը:

«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել:

Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---