Աշխարհի 11 երկրում կորոնավիրուսի նոր շտամ են գտել![]() 16 փետրվարի 2021 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Այդ մասին գրել է The Guardian-ը Էդինբուրգի համալսարանի գիտնականների զեկույցի վրա հղումով։ Ըստ զեկույցի, Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է նոր շտամով վարակման 33 դեպք, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ-ում՝ 10։ Մի քանի դեպքեր են հայտնաբերվել նաև Ֆրանսիայում, Գանայում, Կանադայում, Ավստրալիայում, Հորդանանում, Բելգիայում և Իսպանիայում, գրում է «Վեդոմոստին»։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։ Նման մուտացիա կա Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում հայտնաբերված տարբերակում։ Համարվում է, որ այդ մուտացիան օգնում է վիրուսին պաշտպանվել օրգանիզմում մշակվող հակամարմիններից։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |