Հիլմի Գյուլեր. Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը ձեռնտու է առաջին հերթին ԵՄ-ին 5 մարտի 2009 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան աջակցում է Nabucco նախագծին եւ, ինչպես նախկինում, ցանկանում է մասնակցել վերջինիս իրագործմանը: Այդ մասին, ելույթ ունենալով «Թուրքիան Եվրոպայի էներգետիկ միջանցքն է: Հույսերն ու խնդիրները» թեմային նվիրված համաժողովում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերը:«Մենք Nabucco նախագծին վերաբերվում ենք, ինչպես մեր երեխային: Այդ նախագիծը մենք ենք սկսել եւ հենց մենք էլ այն կիրագործենք, ինչպես դա արեցինք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Թուրքիա-Հունաստան գազատարի դեպքում», -հայտարարել է Գյուլերը: Նրա խոսքերով, Անկարան ցանկանում է, որպեսզի Nabucco-ն ամենակարճ ժամանակահատվածում իրագործվի: «Մենք չենք ցանկանում քննարկումների վրա ժամանակ կորցնել: Ժամանակն է աշխատելու, այլ ոչ թե խոսելու», - նշել է թուրք նախարարը: Նա ընդգծել է, որ ներկայումս տարաձայնություններ կան Nabucco-ի վերաբերյալ, քանզի նախագծի մյուս մասնակիցները հաշվի չեն առնում Թուրքիայի կարիքները» Խոսելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի մասին, թուրք նախարարը հայտարարել է, որ բանակցություններում առայժմ էներգետիկ խնդիրներ չեն շոշափվել: «Ուշադրությունը կենտրոնացնելով էներգետիկ խնդիրների վրա, պարզ կդառնա, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը ձեռնտու է առաջին հերթին ԵՄ-ին, եւ հետո միայն Անկարային», - հայտարարել է Գյուլերը, հաղորդում է Անատոլիայի գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |