Գորիսի փոխղեկավար․ Չի կարելի թշնամուն բերել, հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է16 փետրվարի 2021 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հույս է հայտնել, որ Խնձորեսկի և Քարահունջի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցաջակցության ծրագրից դուրս մնալը վրիպում է։ «Չի կարելի թշնամուն բերել, հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ «Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։ Իրավիճակը նույնն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումներն անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»,- ասվում է գրառման մեջ։ Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 բնակավայր ներառվել է սահմանամերձ համայնքների ցանկում: Փոփոխությունների արդյունքում բնակիչները կօգտվեն սահմանամերձ համայանքների համար նախտեսված արտոնություններից։Այդ համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկից, մասնակի փոխհատուցումներ (50 տոկոս) կստանան կոմունալ վճարների համար։ Նաև դպրոցական դասագրքերն անվճար կտրամադրվեն աշակերտներին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |