Bitcoin-ը կրկին ռեկորդ է սահմանել` հատելով $50,000-ի շեմը16 փետրվարի 2021 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Bitcoin-ը կրկին ռեկորդ է սահմանել և առաջին անգամ հատել է 50,000 դոլարի շեմը։ Այդ են վկայում CoinMarketCap-ի տվյալները։ Ըստ Coindesk-ի՝ Երևանի ժամանակով 16:33-ի տվյալներով, Bitcoin-ի արժեքը հասել է $50,436.08։ CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով 08։44-ին այդ կրիպտոարժույթի գինը հասել էր 49,482 դոլարի՝ մեկ միավորի դիմաց։ Արժույթն ակտիվորեն աճ է արձանագրում փետրվարի 8-ից սկսած, երբ Իլոն Մասկի հիմնած Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման մասին հայտարարվեց։ Bitcoin-ի գինն աճում է արագ տեմպերով 2020թ․ հոկտեմբերի վերջից։ Նոյեմբերի կեսին այն 2017-ի դեկտեմբերից հետո առաջին անգամ հատեց $18,000-ի շեմը։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ գրեթե $29,000, թեև մինչև հոկտեմբեր $12,300-ից ավելի չէր բարձրացել։ 2020թ․ հունվարի 1-ին կրիպտոարժույթի գինը $7200 էր, իսկ 2021թ․ հունվարի 1-ին՝ $29,400։ Bitcoin-ն ապակենտրոնացված կրիպտոարժույթ է, որն առաջին անգամ նկարագրվել է 2008թ․ պաշտոնական փաստաթղթում մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից՝ Սատոշի Նակամոտո կեղծանունով։ Այն շրջանառության մեջ դրվեց 2009-ի հունվարին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |