Լպուտյան․ Արոնյանը քննարկումներ է ունեցել ֆեդերացիայում, այդ թվում՝ ֆեդերացիայի նախագահի հետ16 փետրվարի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջիկա ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են եղել շախմատի ֆեդերացիայում, այդ թվում նաև՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա, սակայն, նշել է, որ ոչինչ չի կարող ասել, ու ճիշտ կլինի սպասել Արոնյանի խոսքին, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ Անդրադառնալով Արոնյանի մասին շրջանառվող տեղեկություններին, թե վերջինս հեռանալու է Հայաստանից և ներկայացնելու է ԱՄՆ-ն, Լպուտյանն ասել է, որ շախմատիստն ինքը կպատմի ամեն ինչ և բոլոր հարցերի պատասխանները կտա: Ավելի վաղ Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան անդրադարձել էր որդու դեմ «համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու»: «Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը»,-գրել էր նա։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` գրոսմայստերը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության։ Ըստ շրջանառվող լուրերի` Արոնյանին խոստացել էին լուծել գերհզոր համակարգչի և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին լիարժեք նախապատրաստվելու համար, ինչը չի արվել։ Լևոն Արոնյանը պիտի հայտարարությամբ հանդես գա ստեղծված իրավիճակի մասին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |