ՅՈւՆԻՍԵՖ-ը Covid-19-ի դեմ Pfizer-ի պատվաստանյութի մատակարարման պայմանագիր է կնքել![]() 16 փետրվարի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ-ը COVAX միջազգային նախաձեռնության անունից 2021 թվականի ընթացքում Pfizer-BioNTech պատվաստանյութի մատակարարման համաձայնագիր է ստորագրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարող Pfizer ընկերության հետ: Պատվաստանյութի մատակարարման մեկնարկն ակնկալվում է 2021 թվականի առաջին եռամսյակում։ Մատակարարման համաձայնագիրը ՅՈւՆԻՍԵՖ-ին թույլ կտա ձեռք բերել մինչև 40 մլն դեղաչափ, որոնց 2021-ի հասանելիությունն ապահովված է եղել COVAX-ի՝ Pfizer-BioNTech-ի հետ նախնական գնման պայմանագրով (APA)։ COVAX կառույցի նպատակն է կորոնավիրուսի պատվաստանյութերն անվտանգ կերպով և արդյունավետ հասանելի դարձնել բոլոր երկրների համար, անկախ դրանց տնտեսական վիճակից: «Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը, որը 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ին առաջինն է ընդգրկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (WHO Emergency Use Listing), պետք է պատշաճ պահման (սառցային շղթայի) հնարավորություն ունենա»,- հայտարարել են կառույցից։ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, COVAX-ը նպատակ ունի մինչև 2021 թվականի ավարտն ապահովել Covid-19-ի հաստատված պատվաստանյութերի առնվազն 2 մլրդ չափաբաժին: Համաձայնագիրը երկարաժամկետ մատակարարման երկրորդ պայմանագիրն է, որը ՅՈւՆԻՍԵՖ-ը ստորագրել է Covid-19 պատվաստանյութեր արտադրողի հետ՝ COVAX նախաձեռնության անունից: Ավելի վաղ ՅՈւՆԻՍԵՖ-ը համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի Serum Institute-ի հետ՝ ձեռք բերելու AstraZeneca և Novavax տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ արտադրված երկու պատվաստանյութ՝ ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութի հաստատման պայմանով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |