Խնձորեսկի ղեկավար․ Գործադիրում տեղյակ չեն՝ որ գյուղը սահմանային ինչ լրջության խնդիր ունի16 փետրվարի 2021 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը, անդրադառնալով գյուղի խնդիրներին, հայտարարել է, որ պատերազմի ավարտից ի վեր՝ տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց, հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները և բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի։ Այդ մասին ասվում է Մալունցի գրառման մեջ, որը հրապարակվել է Խնձորեսկի գյուղապետարանի կայքում։ Համացանցում, և ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը։ Խնձորեսկը ցուցակում չի ընդգրկվել։ «Արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում: Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում: Հ.Գ. ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ վռազիր, իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարևոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականությանը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հույս էր հայտնել, որ Խնձորեսկի և Քարահունջի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցաջակցության ծրագրից դուրս մնալը վրիպում է։ «Չի կարելի թշնամուն բերել, հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է»,-գրել է նա։ Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 բնակավայր ներառվել է սահմանամերձ համայնքների ցանկում: Փոփոխությունների արդյունքում բնակիչները կօգտվեն սահմանամերձ համայանքների համար նախտեսված արտոնություններից։Այդ համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկից, մասնակի փոխհատուցումներ (50 տոկոս) կստանան կոմունալ վճարների համար։ Նաև դպրոցական դասագրքերն անվճար կտրամադրվեն աշակերտներին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |