Ասոցիացիա․ Մասնավոր մանկապարտեզներում հարկային փոփոխությունները կործանարար կլինեն![]() 16 փետրվարի 2021 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մասնավոր կրթական ծառայություններն ավելացված արժեքի հարկով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ օրինագծի ընդունումը կործանարար հետևանքներ կարող է ունենալ մասնավոր նախադպրոցական համակարգի վրա, հայտարարել է Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիան։ Ասոցիացիան ներկայացրել է այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկայում օրինագծի ընդունման դեպքում, մասնավորապես՝ «հարկային բեռի աճի պատճառով արհեստականորեն բարձրանալու է ծառայությունների արժեքը»։ «Համաճարակի, ինչպես նաև պատերազմական շրջանում մասնավոր նախադպրոցական համակարգը տնտեսության առավելագույն տուժած ոլորտներից էր։ Պետության աջակցությունը բավականին սահմանափակ էր՝ ուղղված մանկավարժների մասնակի փոխհատուցմանը միայն։ Տարվա ընթացքում ձեռնարկատերերը կրել են զգալի կորուստներ, որոնց վերականգնման համար հարկավոր են տարիներ։ Մեծ թվով հաստատություններ պարզապես լուծարվել են, փոշիացվել են տարիներ շարունակ դրանց վրա արված ներդրումները»,-նշել են կառույցից։ Նրանց խոսքով՝ հնարավոր փոփոխության արդյունքում մեծ թվով հաստատություններ կլուծարվեն, հետևաբար նաև կվերանան իրականացվող բազմաթիվ նորարարական ծրագրեր, կավելանան գործազուրկները, մասնավոր նախադպրոցական ոլորտից մեծ հոսք կլինի դեպի պետական, առանց այն էլ ծանրաբեռնված հաստատություններ՝ կրկին ավելացնելով պետության ֆինանսական բեռը։ Ասոցիացիայից նշում են նաև, որ պետական մանկապարտեզներում ազատ տեղերի բացակայության դեպքում ծնողներից մեկը ստիպված է լինելու խնամել երեխային՝ զրկվելով աշխատելու հնարավորությունից և դառնալ գործազուրկ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |