ԳԱԱ նախագահ․ ՀՀ գիտհաստատություններն ԱԹՍ-ների մասով կարող են աշխատանքներ տանել![]() 16 փետրվարի 2021 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի գիտությունը կարող է տարբեր բնույթի խնդիրներ լուծել՝ նաև ԱԹՍ-ների մասով։ Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների մասով գուցե ոչ շատ լայն մասշտաբով, բայց հայաստանյան գիտական հաստատություններում ի զորու են համապատասխան աշխատանքներ իրականացնել, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ Հայաստանը պետք է շարունակեր ընդգրկվել պաշտպանության ամրապնդման խնդիրներին միտված ծրագրերում։ Նրա խոսքով՝ Սովետական Միության կազմում լինելու տարիներին Հայաստանի գիտությունը, նաև տեխնիկական միտքն առնչվում էր Ռուսաստանի այնպիսի ծրագրերի հետ, որոնք միտված էին երկրի պաշտպանությանը: «Օրինակ՝ ժամանակին պարզվեց, որ կործանիչի նշանառու համակարգի ճշգրտությունը կարելի է մեծացնել: Այդպիսի պատվեր մեր գիտությունն ունեցավ և փայլուն եղավ: Մեր խնդիրը ոչ թե կործանիչ, այլ կործանիչի վրա մեկ հանգույց ստեղծելն էր, որն ապահովում էր կործանիչի գործունեության ճշգրտությունը», - ասել է Մարտիրոսյանը: Նա համոզված է՝ եթե նմանօրինակ ծրագրերում շարունակեինք գործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես սովետական շրջանում էր, հնարավոր էր՝ համապատասխան ծրագրերին մասնակցել, ինչը մեր ներուժն ամրապնդելու հնարավորություն կտար՝ ցանկացած ռազմական իրադրության պայմաններում: «Հայ քիմիկոսները, օրինակ, կարող են զբաղվել այնպիսի նոր նյութերի ստեղծմամբ, որոնք օգտագործվում են որպես վառոդ», - ասել է նա՝ հավելելով, որ այս ամենին զուգահեռ, սակայն, գիտության ֆինանսավորումը շատ քիչ է: 2020 թվականի բյուջեի ծրագրով գիտության ֆինանսավորումը Հայաստանում կազմել է 12.7 մլրդ դրամ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։ Օրենքի նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |