Ճապոնիայում Pfizer-ի պատվաստանյութի մի մասը ստիպված թափելու են՝ հատուկ ներարկիչները քիչ են![]() 16 փետրվարի 2021 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում Pfizer և BioNTech ընկերությունների կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի մասը ստիպված կլինեն թափել՝ հատուկ ներարկիչների պակասի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։ Նա պարզաբանել է, որ Pfizer և BioNTech պատվաստանյութի յուրաքանչյուր սրվակում 6 ներարկման համար նախատեսված պատվաստանյութ կա։ Բոլոր 6 դեղաչափը կարելի է օգատգործել միայն հատուկ ներարկիչների օգնությամբ, իսկ սովորական ներարկիչներով՝ միայն 5 դեղաչափ, գրում է «Վեդոմոստին»։ «Սրվակներում մնացած պատվաստանյութը ստիպված ենք լինելու թափել»,-ասել է Կատոն։ Այդ պատճառով պատվաստանյութի պատվիրված խմբաքանակը կարող է չբավականացնել և կպատվաստվի 60 մլն մարդ, նախատեսված 72 մլն-ի փոխարեն։ «Հատուկ ներարկիչներ գնելն այնքան էլ հեշտ չէ, աշխարհում դրանք այդքան շատ չեն վաճառվում։ Հիմա բանակցում ենք մի քանի արտադրողի հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Pfizer և BioNTech պատվաստանյութը հավանություն է ստացել Ճապոնիայում փետրվարի 14-ին։ Փետրվարի 17-ին մեկնարկում է բնակչության պատվաստումը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |