Արցախում մտադիր են ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ․ Նախագիծ կա17 փետրվարի 2021 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Արցախում մտադիր են պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին՝ Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Այն հրապարակվել է Արցախի ԱԺ կայքում։ Ըստ նախագծի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուները կլինեն գրական հայերենը և ռուսերենը: Նախագծում նշվում է, որ ԼՂՀ-ն «խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»։ Այն ստորագրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին պետականի կարգավիճակ տալու մասին լուրերը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է ռուսաց լեզվի կիրառումն այլ երկրներում, սակայն լեզվին պետական կարգավիճակ տալու որոշումը այդ երկրների ներքին գործն է։ Մինչև այդ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում օրենքի նախագիծ է մշակում, ըստ որի՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։ ԱՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում։ Դեռևս 2020թ․ օգոստոսին նախագահի այն ժամանակվա խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ Արցախում մտադիր են ավելացնել հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը և ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |