2 բալ ուժգնությամբ երկրաշարժ [հետցնցում]՝ Երևանում![]() 17 փետրվարի 2021 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով։ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 4.7 մագնիտուդ երկրաշարժի դեպքում, որը գրանցվել էր փետրվարի 13-ին, կախված մի քանի գործոնից, հետցնցումները կարող են տևել մինչև 10-20 օր, բայց գնալով մարում են։ ԱԻՆ-ը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում, մի քանի անգամ պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |