ՊՆ-ի պարզաբանումը՝ պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների մասին

ՊՆ-ի պարզաբանումը՝ պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների մասին

PanARMENIAN.Net - Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները համապատասխան զորամասերից անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանի քաղվածք) առկայության դեպքում քաղաքացիների զինգրքույկներում կատարում են համապատասխան գրառումը՝ կնքելով զինվորական կոմիսարիատի կնիքով։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման ընթացակարգը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ էջի 12-րդ սյունակ), ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հաշվեծառայողական քարտերում և «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում» կատարվում է համապատասխան գրառում, օրինակ՝ «27.10.2020 թ.-ից մինչև 09.11.2020 թ. մասնակցել է մարտական գործողություններին N 00000 զորամասի կազմում՝ որպես գնդացրորդ», կնքվում է զորամասի զինանշանային կնիքով»,- նշել են ՊՆ-ից։

Զորամասերից առաքված հրամանների քաղվածքներում չներառված անձնակազմի կողմից տարածքային ստորաբաժանումներ դիմելու դեպքում գրավոր հարցում է կատարվում համապատասխան զորամասեր՝ նրանց վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով։

44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից պատերազմին մասնակցել են ինչպես զինվորներն ու զինվորականները, այնպես էլ պահեստազորայիններն ու կամավորականները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---