$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում![]() 17 փետրվարի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վիդեոզանգերի ժամանակ աղմուկը չեզոքացնող հայկական Krisp հավելվածը $9 մլն-ի ներդրում է ստացել, այս պահին ներդրման չափն արդեն $17.5 մլն է, հայտնել է ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։ «Հատկապես հպարտ եմ, քանի որ այս գործարքը պայմանավորվել ենք 44-օրյա պատերազմի դժվար օրերին։ Krisp-ի թիմին այնքան են վստահում, որ նույնիսկ պատերազմի օրերին մի պահ կասկածի տակ չդրվեց մեր ընկերության պոտենցիալը։ Ցանկանում եմ, որ հենց այսպիսին լինի հայկական բրենդի ընկալումն աշխարհով մեկ»,-գրել է Բաղդասարյանը։ Krisp-ն աղմուկը խլացնող հավելված է, այն մեկուսացնում է խոսողի ձայնը զանգերի ժամանակ։ Հավելվածն ավելի վաղ՝ օգոստոսին ևս ստացել էր $5 ներդրում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |