ՀՀ-ում կորոնավիրուսի 206 նոր դեպք է գրանցվել և 6 մահ![]() 17 փետրվարի 2021 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,597-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 206-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3155 դեպք կա, այլ պատճառով՝ 793։ Ապաքինվել է ևս 128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,476 է։ Փաստացի բուժվողների թիվը 4173 է։ Փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ 72-ով ավելի: Փետրվարի 16-ին 3431 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 691,146 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |